Գերմանիայի աջ ծայրահեղական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Ալիս Վայդելը ողջունել է Քրիստոնեա-դեմոկրատական (CDU) կուսակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցի՝ Բունդեստագում կանցլեր ընտրվելու առաջին փուլի ձախողումը։
AfD կուսակցության առաջնորդը Մերցի՝ կանցլեր չընտրվելու փաստը որակել է որպես «կոալիցիայի տապալման ակնհայտ վկայություն»։ Նա հայտարարել է, որ ՔԴՄ/ՔՍՄ–ՍԴԿ դաշինքը չունի հանրային աջակցություն և կառուցված է թույլ հիմքերի վրա։
Վայդելը կոչ է արել Մերցին՝ հրաժարվել կանցլեր դառնալու մտքից և ճանապարհ բացել նոր ընտրությունների համար։
Կուսակցությունից նշել են նաև, որ «այս չափերի խարդախությամբ իշխանության հասնելն անթույլատրելի է», իսկ Մերցը «վճարում է իր մանիպուլյացիաների գինը»։
AfD-ն ընդգծել է, որ Մերցը չի պահել կուսակցության նախընտրական խոստումները և քաղաքական դիրքորոշումները մեղմել է՝ հանուն կոալիցիայի։