Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 5-ի գիշերը՝ ժամը 21:00-ից մինչև 04:00-ն, հակաօդային պաշտպանության միջոցներով «ոչնչացվել և խոցվել է» 105 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Մինչ այդ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ մայրաքաղաքի ուղղությամբ 19 անօդաչու է խոցվել։
Պաշտպանության նախարարության ամփոփագրի համաձայն՝ հավելյալ 32 անօդաչու խոցվել է Բրյանսկի մարզում, 22-ը՝ Վորոնեժի մարզում, 10-ը՝ Պենզայում, 9-ը՝ Կալուգայի մարզում, 6-ը՝ Բելգորոդում, 2-ական՝ Լիպեցկի և Սամարայի մարզերում, իսկ մեկական՝ Վլադիմիրի, Կուրսկի և Ռոստովի մարզերում։
Մոսկվայում, որտեղ մայիսի 9-ին նախատեսված է Հաղթանակի շքերթ, մեկ անօդաչուի բեկորներ ընկել են Կաշիրյան խճուղում։ Սոբյանինի խոսքով՝ լուրջ վնասներ կամ տուժածներ չկան։
Դրոնների հարձակման ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է Մոսկվայի և մի շարք այլ քաղաքների օդանավակայանների աշխատանքը։ ուկրաինական կողմը միջադեպը չի մեկնաբանել։