Գերմանիայի Բունդեսթագում կայացած առաջին փուլում Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) և Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) պահպանողական դաշինքի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը չի ընտրվել կանցլեր։
Նա չի կարողացել ստանալ անհրաժեշտ 316 ձայները։ Մերցին կողմ է քվեարկել 310 պատգամավոր, դեմ՝ 307, իսկ երեք պատգամավոր մնացել է ձեռնպահ։
Հատկանշական է, որ Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության և Սոցիալ-դեմոկրատների դաշինքը Բունդեսթագում ունի 328 տեղ՝ 12-ով ավել, քան պետք էր կանցլեր ընտրվելու համար։
Այժմ, ինչպես նշում է Focus-ը, Բունդեսթագը 14 օր ժամանակ ունի Մերցին կամ մեկ այլ թեկնածուի կանցլեր ընտրելու համար։ Դրա համար թեկնածուն պետք է հավաքի ձայների մեծամասնությունը։