Միջազգային

Փեզեշքիանը կարող է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև

Իրանն աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությանը։ Այս մասին Բաքվում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։

Նրա խոսքով՝ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարող է ստանձնել միջնորդի դեր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում։

«Կարծում եմ՝ այս հարցը կարտացոլվի երկու երկրների առօրյա շփումներում ևս», – ավելացրել է Խաթիբզադեն։