Միջազգային

Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ն լքելու համար 1000 դոլար է առաջարկել ներգաղթյալներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է 1000 դոլար վճարել ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալներին՝ երկիրը կամավոր լքելու և հայրենիք վերադառնալու համար, գրում է Associated Press-ը։ 

Ըստ կայքի՝ կտրամադրվի նաև ճանապարհածախսի աջակցություն։ 

«Եթե դուք անօրինական կերպով եք գտնվում ԱՄՆ-ում, ինքնակամ արտագաղթը լավագույն, ամենաանվտանգ և ամենաէժան տարբերակն է՝ ձերբակալումից խուսափելու համար»,- ասել է Ներքին անվտանգության քարտուղար Քրիսթի Նոեմը։