Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածում են Եմենի Հոդեյդա նավահանգստային քաղաքին՝ ի պատասխան Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի հրթիռակոծման, հայտնում է The Times of Israel-ը։
Ըստ կայքի՝ Իսրայելի հարվածներից կարճ ժամանակ առաջ եմենական լրատվամիջոցները հաղորդել էին երկրի մայրաքաղաք Սանայի մոտակայքում ԱՄՆ-ի կողմից իրականացված ռմբակոծությունների մասին։
«Իսրայելի պաշտպանության ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում Եմենին՝ ի պատասխան հութիների կողմից երկրի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կրկնվող հարձակումների»,- գրում է լրատվականը։