Միջազգային

«Եթե իմանաք, թե որտեղից ենք սկսել»․ Թրամփ

Ռուսաստանի կողմից մայիսին հայտարարված հրադադարը «մեծ բան է», եթե հաշվի առնենք, թե ինչպես պետք է սկսվեր Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, խոստովանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նախագահ Պուտինը հայտարարել է եռօրյա հրադադարի մասին, որը կարող է շատ բան չթվալ, բայց դա մեծ բան է, եթե իմանաք, թե որտեղից ենք սկսել»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան հանձնառու են շարունակվող հակամարտության կարգավորմանը հասնելուն։