Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը վավերացման փուլում է. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին։
«Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի շուրջ աշխատանքները ակտիվորեն շարունակվում են։ Պայմանագրի վավերացման մասին օրինագիծն ավելի վաղ ԱԳՆ-ի կողմից փոխանցվել էր նախագահի վարչակազմին։ Անցյալ շաբաթ այն ուղարկվել է նաև խորհրդարան։ Այժմ մնում է, որ խորհրդարանը վավերացնի այն, Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատի, և պայմանագիրը կդառնա վավերացված փաստաթուղթ՝ պատրաստ իրականացման համար», - ասել է Բաղաին։
Հիշեցնենք, որ պայմանագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում։