Միջազգային

Արաղչին Պակիստանից հետո կլինի նաև Հնդկաստանում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաքչին երկուշաբթի մեկօրյա այցով ժամանել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ։ Նա կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին՝ ցուցաբերել զսպվածություն։ Երկու միջուկային տերությունները միմյանց մեղադրում են վիճելի Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչության մեջ։

Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին՝ զբոսաշրջիկների դեմ անցած ամիս կատարված հարձակման մեջ ներգրավված լինելու մեջ, ինչն Իսլամաբադը կտրականապես հերքում է։ Պակիստանի իշխանություններն ասում են, թե ունեն հավաստի հետախուզական տվյալներ այն մասին, որ Հնդկաստանը մտադիր է ռազմական գործողություն սկսել, ինչը մեծացնում է պատերազմի վերսկսման վտանգը հարևան երկրների միջև։

«Մենք ձգտում ենք լարվածության թուլացման և հորդորում ենք բոլոր կողմերին՝ զերծ մնալ լարվածության սրմամբ գործողություններից», – հայտարարել է Արաղչին Իսլամաբադում լրագրողների հետ զրույցում։

Հնդկաստանում Իրանի դեսպանատունը հայտնել է, որ Արաղչին հինգշաբթի կմեկնի նաև Նյու Դելի։ Չի հստակեցվում՝ արդյոք այցերը նախապես ծրագրված են եղել վերջին լարվածությունից առաջ։