Դաղստանում հարձակման հետևանքով սպանվել են ոստիկանության երեք ծառայողներ։ Տեղեկությունը հայտնում է ռուսական RT լրատվականը՝ հավելելով, որ դեպքի ընթացքում վնասվածքներ է ստացել նաև մեկ աղջիկ։ Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։
ՌԻԱ «Դաղստան»-ը հաղորդում է, որ հարձակվողները դեպքի վայրից փախուստի են դիմել Ճանապարհային ոստիկանության ծառայողական մեքենայով։
Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովի խոսքով՝ Մախաչկալայում վարորդը կրակ է բացել ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ, երբ նրանք փորձել են կանգնեցնել ավտոմեքենան։
Ըստ նախնական տվյալների, հարձակվողներն այժմ փախուստի մեջ են, և իրականացվում է որոնողական գործողություն։