Մոսկվայում բժիշկները վիրահատությամբ 14-ամյա աղջկա ստամոքսից 15 սանտիմետր երկարությամբ մետաղյա գդալ են հանել։ Աղջիկը փորձել է գդալով կոկորդից հանել խնձորի կտորը, սակայն այն պատահաբար կուլ է տվել։
Բժիշկները աղջկան շտապ տեղափոխել են վիրաբուժական բաժանմունք։ Որովայնի ռենտգեն հետազոտությամբ հաստատվել է ստամոքսում օտար մարմնի առկայությունը։ Վիրահատությունն անցկացվել է էնդոսկոպիկ եղանակով և ավարտվել է հաջողությամբ։