Միջազգային

Թրամփը մտադիր է 100 տոկոս մաքսատուրք սահմանել արտասահմանյան ֆիլմերի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Առևտրի նախարարությանը և ԱՄՆ առևտրային ներկայացուցչին անհապաղ սկսել այն գործընթացը, որով կսահմանվեն սահմանափակումներ արտասահմանում արտադրված ֆիլմերի վրա։

Թրամփի խոսքով՝ ամերիկյան կինոարտադրությունը «շատ արագ անկում է ապրում», քանի որ այլ երկրներ առաջարկում են շահավետ պայմաններ՝ խթանելով ֆիլմարտադրության արտահոսքը։

«Հետևաբար, ես լիազորում եմ Առևտրի նախարարությանը և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչին անհապաղ սկսել այն գործընթացը, որով կսահմանվի 100 տոկոս մաքսատուրք մեր երկիր ներմուծվող բոլոր ֆիլմերի նկատմամբ, եթե դրանք արտադրված են արտասահմանում», – գրել է Թրամփը Truth սոցցանցի իր էջում։