Ռուսաստանը կարիք չունի միջուկային զենք օգտագործել՝ 2022-ին սկսածը տրամաբանական ավարտին հասցնելու և հաղթելու համար։ Այդ մասին ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում՝ «Ռուսաստան. Կրեմլ. Պուտին» վավերագրական ֆիլմի համար։
«Հուսով եմ, որ դրա անհրաժեշտությունը չի լինի (միջուկային զենք օգտագործել - խմբ.): Մենք ունենք բավականաչափ ուժ և ռեսուրսներ, որպեսզի 2022 թվականին սկսվածը հասցնենք իր տրամաբանական ավարտին այն արդյունքով, որն անհրաժեշտ է Ռուսաստանին։ Նրանք ուզում էին, որ մենք սխալվենք»,- ասել է նա՝ նշելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հաշտեցումն անխուսափելի է, դա ժամանակի հարց է։
Պուտինի խոսքով՝ «թշնամիները բազմիցս փորձել են ստիպել Մոսկվային սխալվել, սակայն զանգվածային ոչնչացման զենք կիրառելու անհրաժեշտություն երբեք չի եղել»։ ՌԴ նախագահը հույս ունի, որ այդպես կշարունակվի։