Մոսկվայի օդանավակայանում ադրբեջանցի պատգամավոր է ձերբակալվել, հայտնում են ադրբեջանական զլմ-ները։
Նշվում է, որ ռուսական կողմի հրավերով ադրբեջանական պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Աստրախանի շրջան՝ մասնակցելու Հեյդար Ալիեւի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին։
Պատվիրակության կազմում գտնվող պատգամավոր Ազեր Բադամովը ձերբակալվել է Մոսկվայի օդանավակայանում, նրան թույլ չեն տվել թռիչք կատարել դեպի Աստրախան։
Ա.Բադամովին օդանավակայանում հայտնել են, որ իրեն արգելել են մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Պատգամավորին ու պատվիրակությանը բացատրություններ չեն տրվել։
Ազեր Բադամովը հետ է ուղարկվել Բաքու։