Իրանի իշխանությունները ձերբակալել են երկու մենեջերի՝ կապված ապրիլի 26-ին Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ, հայտնում է իրանական SNN պետական լրատվական գործակալությունը։
Միջադեպի հետեւանքով զոհվել է առնվազն 70 մարդ, վիրավորվել՝ առնվազն 1200-ը։
«Քննության ընթացքում բացահայտվել են մի քանի կասկածյալներ, որոնց առնչությամբ կալանավորվել է մեկ մենեջեր՝ որպես պետական ծառայող, և մեկ մենեջեր մասնավոր ընկերությունից», հայտնում է SNN-ը։
Գործակալության տվյալներով՝ հետաքննությունը շարունակվում է, և քննիչները ներկայումս դիտարկում են անփութությունը՝ որպես Շահիդ Ռաջաjի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հիմնական պատճառ։