Միջազգային

Պայթյուն Մոսկվայի բնակելի շենքերից մեկում․ կան զոհեր

Մոսկվայի հարավում՝ գեներալ Տյուլենևի փողոցի բազմահարկ շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում երկու բնակարաններում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, 15 տուժած կա, այդ թվում՝ երեխաներ։ Երկու մարդ մահացել է։

 Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, բնակիչները տարհանվում են։