Միջազգային

«Լինում են պահեր, որ մտածում եմ ասել՝ եղեք հիմար ու շարունակեք կռվել»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ մի օր կարող է որոշել դուրս գալ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններից։

«Լինում են պահեր, որ մտածում եմ երկու կողմին ասել՝ եղեք հիմար ու շարունակեք կռվել։ Երբեմն մոտ եմ լինում նման որոշմանը, բայց հետո դրական բաներ են լինում»,- ասել է Թրամփը։