Միջազգային

Հնդկաստանն արգելք է սահմանել Պակիստանից ապրանքների ներմուծման և տարանցման վրա

Հնդկաստանն անհապաղ արգելք է սահմանել Պակիստանից ապրանքների ներմուծման և տարանցման վրա մինչև հետագա ծանուցում, ասվում է Արտաքին առևտրի գլխավոր վարչության հրամանագրում։

«Պակիստանից արտահանվող բոլոր ապրանքների ուղղակի կամ անուղղակի ներմուծումը կամ տարանցումն արգելվում է անմիջապես մինչև հետագա ծանուցում: Այս սահմանափակումը սահմանվում է ազգային անվտանգության և հանրային քաղաքականության շահերից ելնելով»,- ասվում է վարչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «այս արգելքից ցանկացած բացառություն պահանջում է Հնդկաստանի կառավարության նախնական հաստատումը», և հրամանագիրն ինքնին ուժի մեջ է մտնում «անմիջապես՝ մինչև հետագա ծանուցում»։ Հնդկաստանը նաև արգելում է պակիստանյան նավերի մուտքը իր նավահանգիստներ։