Միջազգային

Բալիում զանգվածային էլեկտրաէներգիայի անջատումներ են

Ինդոնեզիայի Բալի կղզու մեծ մասը ուրբաթ կեսօրից մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Այս մասին հայտնել է The Jakarta Post-ը։

Թերթի տվյալներով՝ էլեկտրաէներգիայի անջատումն ազդել է օդանավակայանի և երթևեկության վրա։ Երեկոյան մասնագետներին հաջողվել է վերականգնել կղզու մի մասի էլեկտրամատակարարումը։

Պետական ​​կոմունալ ծառայությունների PLN Bali ընկերությունը հայտնել է, որ անջատումը պայմանավորված է Բալիի էլեկտրացանցը Ջավա կղզուն միացնող ստորջրյա մալուխների վնասմամբ։