Միջազգային

«Ուկրաինան չի կարող ռուսներին հետ մղել մինչև 2014-ի սահմանները»․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է ռուս–ուկրաինական հակամարտությանը։

Նա նշել է, թե սա իրենց պատերազմը չէ․ «Սա պատերազմ է, որ սկսվել է Ջո Բայդենի ժամանակ։ Երեք տարի շարունակվել է։ Նրանք ոչ մի փորձ չեն արել այն ավարտելու համար։ Եվ սա մի պատերազմ է, որն ռազմական լուծում չունի. Պուտինը չի կարող գրավել ամբողջ Ուկրաինան, իսկ Ուկրաինան չի կարող ռուսներին հետ մղել մինչև 2014-ի սահմանները։

Հարցն այն է, թե ով է միակ առաջնորդը, որը կարող է երկուսի հետ խոսել և փորձել նրանց բերել համաձայնության, և դա նախագահ Թրամփն է։ Նա հարյուր օր աշխատել է խաղաղություն հաստատելու համար։ Մենք ավելի մոտ ենք դարձել։ Առաջին անգամ երեք տարվա ընթացքում մենք տեսնում ենք՝ ինչ է պետք Ուկրաինային դադարեցնելու համար և ինչ է պետք ռուսներին դադարեցնելու համար, բայց այդ դիրքորոշումները դեռ հեռու են միմյանցից։»

Անդրադառնալով Ուկրաինայի հետ ԱՄՆ–ի հանքային պայմանագրին, պետքարտուղարն ասել է․«Դա լավ է ԱՄՆ-ի համար, քանի որ մենք շատ գումար ենք ներդրել այս պատերազմում, և լավ է Ուկրաինայի համար, քանի որ կօգնի նրանց զարգացնել տնտեսությունը և վերականգնել երկիրը պատերազմի ավարտից հետո։»