Միջազգային

Առաջին կանոնավոր չվերթը Մոսկվայից Սուխում՝ ավելի քան 30 տարի անց

Ռուսաստանի և Աբխազիայի միջև 1993 թվականից ի վեր առաջին կանոնավոր չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Սուխումի միջազգային օդանավակայանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

Ինքնաթիռին օդանավակայանում դիմավորվել են տոնական մթնոլորտում։ Արարողությանը մասնակցել են Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, կառավարության անդամներ, քաղաքական կազմակերպությունների և կուսակցությունների ղեկավարներ։

Մոսկվայից առաջին չվերթը կատարել է ЮВТ аэро ավիաընկերությունը Վնուկովո-Սուխում երթուղով, երկրորդը տեղի կունենա մայիսի 3-ին, որից հետո չվերթեր կիրականացվեն շաբաթը մեկ անգամ՝ շաբաթ օրերին։ Աբխազիայի մայրաքաղաքից հետադարձ թռիչքը Մոսկվայի ժամանակով ժամը 19:30-ին է, Վնուկովո օդանավակայանում վայրէջքը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ին։