Միջազգային

Պետդեպը հայտնել է Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պահպանում է Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։

«Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը պահպանվում է»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Բրյուսը հավելել է, որ Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները չեղարկելու հարցը, որոնք Վաշինգտոնը նախկինում սահմանել էր, նույնպես չի քննարկվում։