Միջազգային

Ուկրաինայի ԶՈՒ-ն դրոններով հարված է հասցրել Ալյոշկիի շուկային. 7 մարդ զոհվել է

Առնվազն 7 մարդ Է զոհվել, ավելի քան 20-ը վիրավորվել Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով. հայտնել է շրջանի նահանգապետ Վլադիմիր Սալդոն։

Նրա խոսքով՝ ուկրաինացի զինյալները դրոններով զանգվածային հարված են հասցրել կենտրոնական շուկայի շրջանում:

Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները: