Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բնական պաշարների վերաբերյալ համաձայնագիրը:
Նա հայտարարել է, որ Կիևի իշխանությունները հիմա ստիպված են ամերիկյան ռազմական օգնության դիմաց վճարել իրենց ազգային հարստություններով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «վերջնականապես քամել է» ուկրաինական իշխանություններին դրա դիմաց հանրային հարստություներ փոխանցել։
«Թրամփը ստիպեց կիևյան ռեժիմին վճարել ամերիկյան օգնության համար օգտակար հանածոներով։ Այժմ զինամթերքի մատակարարման դիմաց ստիպված կլինեն վճարել մի երկրի ազգային հարստություններով, որը կանգնած է վերացման շեմին», – գրել է Մեդվեդևը իր Telegram-ալիքում։