Հնդկաստանը լիովին փակել է իր օդային տարածքը Պակիստանի ավիաչվերթների համար։ Սահմանափակումները ուժի մեջ են մտել ապրիլի 30-ից և կգործեն մինչև մայիսի 23-ը։ Այս քայլը հանդիսանում է Դելիի պատասխանը Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը։
Ավիահաղորդակցության ժամանակավոր արգելքը հերթական քայլն է՝ կապված Հնդկաստանի և Պակիստանի միջև աճող լարվածության հետ։
Ավելի վաղ Հնդկաստանը հայտարարել էր Ինդոս գետի ջրային ռեսուրսների վերաբերյալ պայմանագրից դուրս գալու մասին, չեղարկել էր պակիստանցիների վիզաները և կոչ արել իր քաղաքացիներին լքել Պակիստանի տարածքը։