Միջազգային

Ինչ է ենթադրում ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի համաձայնագիրը

Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ հանքանյութերի համաձայնագրի դրույթներից։

Ըստայդմ՝

  • Ուկրաինան պարտքեր չունի ԱՄՆ-ի առջև՝ նախկինում տրամադրված ռազմական օգնության համար:
  • Ուկրաինան պահպանում է լիակատար սեփականություն և վերահսկողություն՝ ներառյալ ընդերքը, ընկերությունները և ռեսուրսները:
  • Հիմնադրամը համատեղ է՝ 50/50 բաժնեմասով: Կողմերից ոչ մեկը ձայնի առավելություն չունի: Հիմնադրամը կհամալրվի միայն նոր լիցենզիաներից ստացված եկամուտներով:
  • Հիմնադրամը հարկեր չի վճարի, որպեսզի միջոցներն ամբողջությամբ ծառայեն արդյունքի հասնելուն:
  • Ուկրաինայի ազգային սեփականությունը պաշտպանված է:
  • Պետական ընկերությունների սեփականաշնորհման կամ կառավարման գործընթացներում փոփոխություններ չեն լինի: «Ուկրնաֆտա»-ն և «Էներգոատոմ»-ը կմնան Ուկրաինայի սեփականություն:
  • Համաձայնագիրը համապատասխանում է Ուկրաինայի Սահմանադրությանը և չի փոխում նրա եվրաինտեգրման ուղղությունը:
  • ԱՄՆ-ն կաջակցի ներդրումների ներգրավմանը՝ DFC գործակալության միջոցով, ինչպես Ամերիկայից, այնպես էլ ԵՄ-ից:
  • ԱՄՆ-ն տրամադրում է միջոցներ և օգնություն Ուկրաինային: Ուկրաինան ներդնում է նոր հանքավայրերից ստացված եկամուտների մի մասը: Կողմերը համատեղ որոշում են, թե որ նախագծերում ներդրումներ անել։ Ներդրումները պետք է արվեն բացառապես Ուկրաինայում: Դրանք կարող են ներառել հանքարդյունաբերություն, ենթակառուցվածքներ, նավթ և գազ:
  • Առաջին 10 տարիներին շահույթը չի բաժանվի, և բոլոր միջոցները կուղղվեն Ուկրաինայի վերականգնմանը: