Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրոեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։
«Կարծում եմ՝ երեք եվրոպական երկրների դերը իրանական միջուկային ծրագրի հարցում նվազել է նրանց որդեգրած սխալ քաղաքականության պատճառով: Այդ իսկ պատճառով մենք պատրաստ ենք նրանց հետ բանակցությունների փուլ անցկացնել Հռոմում՝ մինչև ԱՄՆ-ի հետ բանակցությունները», - ասել է նա SNN հեռուստաալիքի եթերում: