Միջազգային

Բունդեսթագը մայիսի 6-ին Գերմանիայի նոր կանցլեր կընտրի

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատները պաշտպանել են Քրիստոնեա-դեմոկրատական և քրիստոնեա-սոցիալական միության պահպանողական դաշինքի հետ կոալիցիայի համաձայնագիրը․ չորեքշաբթի օրը հայտարարել է կուսակցությունը՝ վերացնելով նոր կառավարության ձևավորման վերջին խոչընդոտը:

Համաձայնագիրը ճանապարհ կհարթի նոր կաբինետի ձևավորման համար, որը կգլխավորի Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը։

Բունդեսթագի նիստը, որտեղ կընտրվի կանցլերը, նախատեսված է մայիսի 6-ին:

Եվրոպայի խոշորագույն տնտեսության վերականգնումը Գերմանիայի հաջորդ կառավարության գլխավոր առաջնահերթությունն է՝ մտավախությունների ֆոնին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերի մասին հայտարարություններով առաջացած առևտրային պատերազմը կարող է ավելի վնասել արտահանման վրա հիմնված տնտեսությանը: