Միջազգային

ԱՄՆ-ն պատրաստ է մասամբ համաձայնվել Ռուսաստանի տարածքային պահանջներին

Միացյալ Նահանգները պատրաստ է մասամբ համաձայնվել Ռուսաստանի տարածքային պահանջներին՝ որպես ուկրաինական հակամարտության կարգավորման մաս, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիտ Քելլոգը։

«Մասամբ՝ այո»,- ասել է նա Fox News-ի եթերում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները պատրա՞ստ է համաձայնել Ռուսաստանի տարածքային պահանջներին՝ որպես Ուկրաինայի հակամարտության կարգավորման մաս։

Քելլոգը հերքել է այն ենթադրությունը, որ ԱՄՆ-ն այժմ դուրս է գալիս Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններից՝ ասելով, որ ինքը չի հավատում դրան։