Միջազգային

Ադրբեջանը մանկական մահացության ցուցանիշով հարևան երկրների շարքում առաջատարն է

Համաշխարհային բանկի և Statista-ի (գերմանական ընկերություն, որը մասնագիտանում է շուկայի և սպառողների տվյալների մեջ) տվյալների համաձայն՝ Ադրբեջանն իր հարևանների շրջանում և եվրոպական երկրների համեմատ ունի մանկական մահացության ամենաբարձր մակարդակը (ՄՄՀ), հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Նրանց տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պերինատալ մահացության մակարդակը հասել է 16.2-ի՝ 1000 կենդանի ծնունդների հաշվով։ Այս ցուցանիշները շարունակում են զգալիորեն բարձր մնալ, քան հարևան երկրներում և Եվրոպայում։