ԱՄՆ պետդեպարտամենտը կրկին զգուշացրել է Ռուսաստանին և Ուկրաինային, որ եթե առաջընթաց չլինի, ապա ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թեմի Բրյուսը ճեպազրույցում ներկայացրել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումը:
«Այժմ եկել է մի ժամանակաշրջան, երբ երկու կողմերն էլ պետք է կոնկրետ առաջարկներ ներկայացնեն, թե ինչպես վերջ դնել այս հակամարտությանը։ Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք միջնորդի դերից»,- ասել է նա։
Բրյուսը նշել է, որ այդ հարցով որոշում կկայացնի նախագահ Դոնալդ Թրամփը: Այս նախազգուշացմանն ի պատասխան՝ Մոսկվայից կամ Կիևից որևէ համապատասխան հայտարարություն դեռ չի եղել։