Միջազգային

«Պուտինը հարգում է ինձ». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինայում պատերազմի և Պուտինի մասին։

Չնայած Ուկրաինայի վրա Ռուսաստանի սարսափելի հարձակումներին՝ Թրամփը դեռևս հավատ ունի, որ Պուտինը հավատարիմ է խաղաղությանը: Ըստ Թրամփի՝ Պուտինը ցանկանում էր գրավել ողջ Ուկրաինան, սակայն իր շնորհիվ դա տեղի չի ունենա։

«Կարծում եմ, որ նա հարգում է ինձ, և ես հավատում եմ, որ իմ շնորհիվ նա ետ կկանգնի ու չի գրավի ամբողջ Ուկրաինան։ Ամբողջ Ուկրաինան գրավելը նրա որոշումն էր» , - ասել Է Թրամփը։ 

Նա հավելել է, որ Պուտինը դրա փոխարեն կցանկանա դադարեցնել ռազմական գործողությունները: