Թուրքիան թույլատրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Կանաֆ Սիոն» («Սիոնի թև») ինքնաթիռի անցումն իր տարածքով։ Նշենք, որ զլմ-ները հաղորդում են, որ մայիսի 8-ին սպասվում է Նեթանյահուի այցը Ադրբեջան: Այս մասին հայտնում է Azerbaijani-Israeli Alliance Global News-ը։
Աղբյուրը հիշեցնում է, որ 2024 թվականի նոյեմբերին Թուրքիան փաստացի արգելափակել Է Իսրայելի նախագահ Հերցոգի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին՝ մերժելով նրա օդանավն իր օդային տարածքով թռչելու թույլտվություն տալ։