Միջազգային

Նոր Զելանդիայում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Զելանդիայի հարավային ափին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Էպիկենտրոնը՝ Բլաֆ քաղաքից շուրջ 286 կիլոմետր հեռավորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։