Միջազգային

«Ամեն ինչ այրվեց, ոչինչ չմնաց․ դա մղձավանջ էր»

«Ամեն ինչ այրվեց, ոչինչ չմնաց․ դա մղձավանջ էր»

Այսօր Թբիլիսիի երկաթուղային կայարանի շուկայի առևտրականները մասշտաբային հրդեհից հետո խոսել են հրդեհի դրա ծավալների մասին։

Վաճառողների խոսքով՝ հրդեհը սկսվել է առավոտյան ժամը մոտ վեցին։ Այրվել են հագուստի, բանջարեղենի և մրգերի համար օգտագործվող պահեստներ։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ ժամը 09։10-ի դրությամբ հրդեհը հիմնականում մարվել է։ Փրկարարները շարունակում են աշխատանքները դեռ ծխացող տարածքներում։

Հրդեհը մարելուն ներգրավվել է 30 հրշեջ բրիգադ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարածքում գտնվող կլինիկաների հիվանդներն ու աշխատակիցները նույնպես տարհանվել են լուսադեմին, քանի որ հայտնվել են ծխով լցված տարածքում:

Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 15 հազար քառակուսի մետր։ Վնասի չափը դեռ չի հաղորդվում, հրդեհի պատճառը՝ նույնպես։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական