Հնդկաստանը մտադիր է ռազմական հարված հասցնել Պակիստանին առաջիկա 24-36 ժամվա ընթացքում․ հայտնել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Տարարը՝ վկայակոչելով հավաստի հետախուզական տվյալները։
Տարարի խոսքով՝ որպես կեղծ պատրվակ հարձակման համար կօգտագործվի երկու կողմերի կողմից վիճարկվող Քաշմիր շրջանի հնդկական մասում գտնվող Պահալգամ զբոսաշրջային քաղաքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունը:
«Ագրեսիայի ցանկացած գործողություն վճռական պատասխան կստանա։ Հնդկաստանը լիովին պատասխանատու կլինի տարածաշրջանում ցանկացած լուրջ հետևանքների համար»,- գրել է նախարարը «X»-ի իր էջում: