Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր «X»-ի էջում գրառում է կատարել, որտեղ ամփոփել է Ադրբեջան կատարած այցը․
«Երեկ Բաքվում պայմանավորվածություններ ենք ունեցել իմ սիրելի եղբոր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ստորագրվել են փաստաթղթեր։ Այս այցը վստահության ամրապնդման և նոր հորիզոններ բացելու նախերգանք է գիտական, տնտեսական, մշակութային և անվտանգության համակողմանի համագործակցության համար: Շնորհակալություն Իլհամ Ալիևին հյուրընկալության համար»,- գրել է Փեզեշքիանը։