Միջազգային

Պայթյունից զոհված գեներալը պատասխանատու էր Պուտինին տեղեկանքներ պատրաստելու համար

Ռուսաստանի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկը պատասխանատու էր Ուկրաինայում պատերազմի իրադրության մոնիտորինգի համար․ այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ին կից «Կրասնայա զվեզդա» պարբերականից:

Գեներալ-լեյտենանտ Մոսկալիկը պատասխանատու է եղել նաև նախագահ Պուտինի և պաշտպանության նախարարի համար նյութեր պատրաստելու համար․ ասվում է մահախոսականում:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին իր տան մոտ պայթեցվել է Մասկալիկի մեքենան, 59-ամյա գեներալը տեղում մահացել է։