Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտնել է, որ երկրի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից երկրի դուրս գալու օգտին: Համապատասխան գրառումը հրապարակվել Է Սիյարտոյի «X»-ի էջում։
Սիյարտոն ընդգծել է, որ այդ որոշումն ընդունելով՝ Հունգարիան հրաժարվում է քաղաքականացված ինստիտուտի մաս կազմել, որը զրկվել է անաչառությունից և հեղինակությունից:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Հունգարիայի վարչապետ Գերգեյ Գույաշը հայտարարել էր, որ կառավարությունը որոշում է կայացրել դուրս գալ ՄՔԴ կազմից։