Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է աշխատել բոլոր գործընկերների հետ՝ պատերազմին վերջ տալու համար, բայց Ռուսաստանը մերժում է ամեն ինչ և շահարկում է խաղաղությունը, փորձում է խաբել ԱՄՆ-ին:
«Հիմա մանիպուլյացիայի հերթական փորձն է. չգիտես ինչու, բոլորը պետք է սպասեն մայիսի 8 - ին, և միայն դրանից հետո դադարեցնել կրակը, որպեսզի շքերթի ժամանակ Պուտինին լռություն ապահովեն», - հայտարարել է Զելենսկին։
Ուկրաինայի առաջնորդը հավելել է, որ իրենք գնահատում են մարդկանց կյանքը, այլ ոչ թե շքերթները:
«Կրակը պետք է դադարի, ոչ մի քանի օրով, որպեսզի նրանք կարողանան նորից սպանել: Անհապաղ, ամբողջական և անվերապահ զինադադար, և առնվազն 30 օր, որպեսզի այն երաշխավորված և հուսալի լինի»,- ասել է Զելենսկին: