Վաշինգտոնը Վրաստանի իշխանություններին տեղեկացրել է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին ասվում է globalnews.ge-ին տրված ԱՄՆ Պետդեպարտամենտի գրավոր պատասխանում: Պետդեպարտամենտը, սակայն, չի հստակեցրել, թե որ կետերի մասին է խոսքը։
«Մենք չենք մեկնաբանում փակ դիվանագիտական բանակցությունները։ ԱՄՆ- ն հստակ ցույց տվեց, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վրաստանի կառավարությունը, որպեսզի ապացուցի, որ լուրջ է տրամադրված ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավմանը», - հայտարարել են Պետդեպարտամենտում:
Թբիլիսի վերադառնալուց հետո Դավիթաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունների և «Վրացական երազանքի» դիրքորոշումները «լիովին համընկնում են»:
Հատկանշական է, որ մինչ այժմ Թրամփի վարչակազմը չի չեղարկել Բայդենի օրոք Վրաստանի վերաբերյալ ընդունված որոշումներն ու պատժամիջոցները: