Միջազգային

Դնեպրոպետրովսկի մարզում ԱԹՍ-ի հարվածից երեխա է մահացել

Դնեպրոպետրովսկի մարզի հյուսիսում գտնվող Սամարովսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեխա է զոհվել, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

«ԱԹՍ-ը հարվածել է բնակելի շենքին, երեխաները մնացել են փլատակների տակ։ Տեղի բնակիչներն ինքնուրույն դուրս են բերել մեկ երեխայի, սակայն 2012 թվականին ծնված աղջիկը, ցավոք, մահացել է հիվանդանոցի ճանապարհին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուս զինվորականները չեն մեկնաբանել հարվածը կամ մահացած երեխայի մասին տեղեկությունը։