Միջազգային

ԵՄ -ը դիտարկում է անդամակցության գործընթացում Մոլդովան Ուկրաինայից տարանջատելու հնարավորությունը

Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ ԵՄ-ն արդեն հունիսին կարող է դիտարկել Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները Ուկրաինայից առանձին շարունակելու տարբերակը: Պատճառը Հունգարիայի դիմադրությունն է ԵՄ-ին Ուկրաինայի ինտեգրմանը։ 

Կոսի խոսքով՝ Մոլդովան կարող է ԵՄ անդամ դառնալ մինչև իր մանդատի ավարտը՝ 2029 թվականը: Նա ընդգծել է, որ Ուկրաինան կատարել է բոլոր պահանջները, սակայն Բուդապեշտը շարունակում է նոր պայմաններ առաջադրել։