Իսպանիայում 99,95 տոկոսով վերականգնվել է էլեկտրամատակարարումը լայնածավալ խափանումից հետո։
Իսպանական էլեկտրացանցերի օպերատոր Red Electrica - ն հայտարարել է սպառման 99,95% - ի վերականգնման մասին՝ երկուշաբթի օրը տեղի ունեցած էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումից հետո:
Պորտուգալիայում, ինչպես գրում են ԶԼՄ-ները, 6,5 միլիոն տնային տնտեսություններից 6,2 մլն-ում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Հաղորդվում է, որ դեռ անհայտ է մնում խափանման պատճառը, սակայն Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն ենթադրել է, որ խափանումը առաջացել է Իսպանիայում: