ԵԱՏՄ երկրները ընդհանուր մաքսային սխեմայով պաշտպանված են համաշխարհային տնտեսության մասնատումից և սակագնային դիմակայությունից․ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Մենք այսօր բարձրացրել ենք այդ հարցը մեր գործընկերների հետ, նաև շատ ենք աշխատում Եվրասիական տնտեսական միության գծով, որտեղ մեր երկրները պաշտպանված են միասնական մաքսային շրջանակով», - ասել է Օվերչուկը՝ պատասխանելով ԵԱՏՄ երկրների վրա համաշխարհային տնտեսության մասնատման և սակագների դիմակայության ազդեցության մասին «ՌԻԱ Նովոստիի» հարցին։
Նա նշել է, որ համաշխարհային տնտեսության մասնատումը և սակագնային դիմակայությունը հնարավորություններ են բացում ԵԱՏՄ երկրների համար։