Միջազգային

«Օդեսան և նրա բնակիչները ոչ մի ընդհանուր բան չունեն Կիևի հետ». Պատրուշև

Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը հավակնում է ուկրաինական նավահանգիստներին և նախատեսում է դա քննարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացում:

«Օդեսան և նրա բնակիչների ճնշող մեծամասնությունը ոչ մի ընդհանուր բան չունեն Կիևի ռեժիմի հետ: Ուկրաինայի շրջանների, այդ թվում՝ սևծովյան շրջանների բնակիչները պետք է իրենք որոշեն իրենց ապագան»,- ասել է Պատրուշևը:

Նրա կարծիքով՝ նրանք չեն ցանկանում ենթարկվել ուկրաինական «ոչ լեգիտիմ իշխանությանը»։ 

Նա հավելել է, որ Ռուսաստանը հարգում է ժողովրդի կամարտահայտությունը, ինչը երևում է Ղրիմի, Սևաստոպոլի, Դոնբասի և Նովոռոսիայի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու փորձից:

Նա նաև հիշեցրել է, որ Օդեսան հիմնադրվել է Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա Երկրորդի կողմից, և որ հիմնադրման օրվանից ավելի քան երկու դար այդ քաղաքը եղել է Ռուսաստանի ֆորպոստը Սև ծովում: