Միջազգային

Լավրովը Պուտինի առաջարկած հրադադարն անվանել է ուղիղ բանակցությունների սկիզբ

Հաղթանակի օրերին հրադադար հաստատելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը Կիևի հետ առանց նախապայմանների ուղիղ բանակցությունների սկիզբն է, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր առաջարկը, որը հնչեցրեց նախագահ Պուտինը, ուղիղ բանակցությունների սկիզբն է՝ առանց նախապայմանների: Այս իրավիճակում զինադադարը (30 օրով, որը պահանջում է Ուկրաինան - խմբ.) համարվում է նախապայման»,- մամուլի ասուլիսում ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ Մոսկվան շատ լավ գիտակցում է Կիևի կողմից հրադադարի մասին հայտարարությունների արժեքը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի տեսնում Ուկրաինայում երկարաժամկետ հրադադարի պահպանման ազնիվ մոնիթորինգի որևէ հնարավորություն։ 

«Ուկրաինական ռեժիմի՝ սադրանքներ կազմակերպելու կարողությունը լավ հայտնի է։ Կասկած չկա, որ այդ սադրանքները կշարունակվեն՝ անկախ նրանից, թե ինչպես է կազմակերպվելու այս հրադադարը։ Մենք չենք տեսնում որևէ հնարավորություն այս հրադադարի ազնիվ պահպանման մոնիթորինգի համար»,- ասել է՝ մեկնաբանելով Կիևի կողմից 30-օրյա հրադադար հաստատելու կոչերը։