Միջազգային

Իտալիան և Թուրքիան խորացնում են հարաբերությունները

Իտալիան և Թուրքիան խորացնում են հարաբերությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հրավերով այսօր ժամանել Է Հռոմ՝ մասնակցելու Թուրքիայի և Իտալիայի միջկառավարական 4-րդ գագաթնաժողովին:

Գագաթնաժողովի օրակարգը ներառում է երկկողմ համագործակցության ամրապնդումը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հրատապ հարցերի քննարկումը:

Սպասվում է հարաբերությունների իրավական դաշտի զարգացմանն ուղղված մի շարք համաձայնագրերի ստորագրում և երկու երկրների գործարարների մասնակցությամբ գործարար համաժողովի անցկացում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական