Միջազգային

Հնդկաստանի և Պակիստանի միջև պատերազմը կարող է սկսվել 2-4 օրվա ընթացքում

Հնդկաստանի և Պակիստանի միջև պատերազմը կարող է սկսվել 2-4 օրվա ընթացքում։ Այս մասին Samaa.tv-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ 

«Տարածաշրջանի վրա պատերազմի ամպեր են կուտակվում, և Պակիստանի ու Հնդկաստանի միջև լարվածությունը հասնում է մտահոգիչ մակարդակի։ Երկու երկրների միջև պատերազմը կարող է սկսվել առաջիկա երկու-չորս օրվա ընթացքում»,- ասել է նա։

Նախարարի խոսքով՝ եթե ռազմական գործողություններ սկսվեն, Պակիստանը կպատասխանի հնարավոր ողջ ուժով։ Նա ընդգծել է, որ Պակիստանը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում և կօգտագործի իր միջուկային զենքի զինանոցը միայն այն դեպքում, «եթե իրենց գոյությանն ուղղակի սպառնալիք լինի»։