Միջազգային

«Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է». Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Բաքու կատարած այցի ընթացքում ընդգծել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է։

«Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Ադրբեջանում։ Հուսով եմ, որ մեր այցը և կնքվելիք համաձայնագրերը կդառնան մեկնարկային կետ երկու երկրների միջև ավելի ակտիվ համագործակցության համար, որպեսզի տարածաշրջանում ձևավորվի համապատասխան համագործակցության մոդել»,– հայտարարել է Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում։

Փեզեշքիանը նաև նշել է. «Մենք համոզված ենք, որ պետք է հարգել Ադրբեջանի ժողովրդի իրավունքները, և Ղարաբաղը պետք է պատկանի Ադրբեջանին։ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է, և մենք հարգում ենք այդ փաստը։ Մեր այցը ուղղված է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը»։